Նախատիպավորման գործիքներ UI/UX դիզայներների համար

Նախատիպավորման գործիքներ UI/UX դիզայներների համար

Եթե դուք տուն կառուցելու լինեք, վստահաբար չէիք սկսի շինարարությունը քանի դեռ չեք կազմել տան պլանը: Նույն կերպ էլ, դուք հավանաբար չեք սկսի ձեր դիզայնը կյանքի կոչել, քանի դեռ չեք ձևակերպել նախնական ինչ-որ նմուշօրինակ՝ նախատիպ(պրոտոտիպ): Պրոտոտիպի ստեղծումը նման է նախագիծ-պլանի, քանի որ այն թույլ է տալիս հաճախորդին, դիզայներին և ծրագրավորողին տեսնել կայքի, հավելվածի կամ ծրագրի ամբողջական ակնարկը, նախքան արդադրանքի ձևավորումն ու ծրագրավորումը սկսելը:
Սա անհրաժեշտ քայլ է դիզայներական պրոցեսի ժամանակ, քանզի օգնում է թիմի հետ փոխազդեցությանն ու համագործակցությանը, աշխատանքի նոր միջոցների ուսումնասիրմանը: Դուք կարող եք համոզվել, որ UI/UX դիզայնը ճիշտ և ընկալելի է կազմված՝ նախքան վերջնական պրոդուկտի վրա աշխատանքի սկսելը:

Եթե նախկինում պրոտոտիպավորման գործիքները քիչ էին, իսկ գոյություն ունեցողները խրթին էին առանց հատուկ վերապատրաստման անցնելու օգտագործման համար, ապա այժմ նրանց բազմազանությունն ու պարզ ինտերֆեյսները հնարավորություն են տալիս կազմել նախատիպ նույնիսկ կոդի և մասնավոր այլ խորը գիտելիքներ չունեցողներին:

Եվ այսպես, տվյալ հոդվածում մենք կանդրադառնանք UI/UX դիզայնի պրոտոտիպավորման 19 ամենատարածված գործիքներին, ինչպես նաև հակիրճ կներկայացնենք նրանցից յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները:

1. Figma

Figma – UX/UI դիզայնի պրոտոտիպավորման առաջատար գործիքներից մեկը: Այս պլատֆորմի հիմնական նպատակն է կոլեկտիվ աշխատանքի ընդլայնումը, որպեսզի թիմերը կարողանան նախատիպավորել և նախագծել միաժամանակ և միմյանց հետ համատեղ: Քանի որ Figma-ն մշակված է ամպային տեխնոլոգիաների հենքով, պրոյեկտն ավտոմատ պահպանվում է, և դուք կարող եք չանհանգստանալ սևագրի կորստի համար:

Դուք կարող եք սկսել անվճար տարբերակով, ապա անցնել վճարովի տարբերակին (մոտ 45 դոլար ամսեկան բաժանորդագրության համար), որը հնարավորություն կունենք օգտագործելու ամբողջ թիմը:

Figma

2. Adobe XD

Adobe XD-ն ներկայացնում է պրոտոտիպների ստեղծման համար լրացուցիչ գործիքների լայն սպեկտր: Այն պարզ և հեշտ է օգտագործման և կարգաբերման համար, բայց նաև առաջարկում է նախագծման բարդ գործիքներ:

Մեկնարկային տարբերակն անվճար է, բայց 1 հավելվածի համար վճարելով մոտ 10 ԱՄՆ դոլարի բաժանորդագրություն, կստանաք լրացուցիչ հավելվածների հասանելիություն:

Adobe XD

3. Sketch

Sketch-ն օգնում է թիմերին համագործակցել և ստեղծել պրոտոտիպեր, բայց հասանելի է միայն Mac համակարգերի համար: Sketch-ը նույնպես առաջարկում է զանազան հավելումներ, որոնք կօգնեն թիմային աշխատանքին տարաբնույթ էքսպորտների տարբերակներով: Կախված նրանից, թե քանի լիցենզիա է ձեզ անհրաժեշտ, վճարովի տարբերակը կարող է արժանանալ 80-ից 100 դոլար:

Sketch

4. Zeplin

Zeplin-ը հնարավորություն է տալիս հեշտությամբ պրոտոտիպը տեղափոխել վերջնական արտադրանքի: UX/UI-ը հագեցած է բավականին յուրօրինակ լուծումներով, սակայն էքսպորտի ժամանակ երբեմն խնդիրներ են առաջանում:

Zeplin-ը հասանելի է անվճար, սակայն կախված աշխատանքի ծավալից և կառուցվածքից, կարող է պահանջվել 10-26 դոլարի չափով ամսավճար:

Zeplin

5. Framer

Framer-ն օգնում է թիմին կենտրոնանալ ծրագրավորման և դիզայնի վրա: Որոշ նոր օգտատերեր դժգոհում են ինտերֆեյսի և ծրագրի սահմանափակումների համար: Բայց այս հարթակը երաշխավորում է պրոտոտիպերի մշակման համար այնպիսի կարևորագույն գործոններ ինչպիսիք են ճկունությունն ու արագությունը:

Framer-ն առաջարկում է բաժանորդագրման տարբեր եղանակներ. անվճարից մինչև PRO տարբերակ, որը թույլ կտա սպասարկել անսահման քանակությամբ պրոյեկտներ ամսական ընդամենը 20 դոլարի դիմաց:

6. MockFlow

MockFlow-ն առաջարկում է ավտոնոմ ռեժիմ, այնպես որ դուք այն կարող եք օգտագործել նաև առանց ինտերնետի և ամպային ծառայությունների հասանելիության: Նրա առավելությունը կայանում է կարկասակին կոնստրուկցիաների ստեղծման մեջ, որոնք տրամադրվում են շաբլոններով: Այդ շաբլոնների միջոցով դուք կարող եք զգալիորեն արագացնել ստեղծագործական գործընթացը:

MockFlow-ն հասանելի է սկզբնական անվճար տարբերակով, իսկ լրացուցիչ հնարավորություններ կարող են տրամադրվել ամսական 19 դոլարի դիմաց:

7. Balsamiq Cloud

Balsamiq Cloud – սա վեբ հավելված է, որը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում ստեղծել պրոտոտիպներ, կենտրոնանալով կառուցվածքի և գաղափարի վրա՝ չկախվելով աննշան դետալներից: Մինչդեռ նման տեսակի արագությունն ու հասանելությունը ձեռք է բերվում կարգավորումների հանդեպ խիստ մոտեցման և նրանց սահմանափակ կարգաբերման միջոցով:

Balsamiq Cloud-ն արժը տարեկան ընդամենը 90 դոլար՝ 2 պրոյեկտների համար, և մինչև տարեկան 2000 դոլար՝ 200 պրոյեկտի համար:

8. Webflow

Webflow-ը տրամադրում է բազմաթիվ ուսումնական ձեռնարկներ, որոնք դյուրին են դարձնում դրա օգտագործումը: Ավելին, ծառայությունը կարող է հպարտանալ դիզայնի գործիքների համապարփակ փաթեթներով, այդ իսկ պատճառով որոշ սկսնակներ կարող են դժվար կողմնորոշվել:

Առաջին երկու պրոյեկտները դուք կարող եք անել բոլորովին անվճար, իսկ այնուհետև ծառայությունը ձեզ կառաջարկի ամսական մինչև $42 բաժանորդագրություն PRO հաշվի համար:

9. Flinto

Flinto-ն թույլ է տալիս ձեր պրոտոտիպին անիմացիաներ ավելացնել: Այնուամենայնիվ, հիշեք, որ անիմացիայի մշակման գործընթացը ժամանակատար է և որոշ սահմանափակումներ կան, երբ փորձում եք նախատիպի բաղադրիչների միջև փոխազդեցություն ստեղծել:

Flinto-ն առաջարկում է անվճար 30-օրյա փորձարկում, այնուհետև յուրաքանչյուր մասնակցի համար գանձում է ամսական $20:

10. Origami Studio

Origami Studio հարթակը մշակվել է Facebook-ի դիզայներական թիմի կողմից և ամբողջովին անվճար է: Facebook-ի դիզայներներին անհրաժեշտ էր նախատիպավորման գործիք, որն արագ էր և լավ արդյունքներ տվեց: Origami Studio-ն ցուցադրում է իր ուժը միկրոկապակցումներ մշակելիս կամ նախատիպում որոշակի էջ ընդգծելիս:

11. ProtoPie

ProtoPie-ը հեշտ է օգտագործել, բայց ստեղծագործական նյութերի տեսականին բավականին սահմանափակ է: Ծրագիրն անվճար է բոլոր ուսուցիչների, ուսանողների և դպրոցականների համար: Բայց կարող եք նաև գնել վճարովի տարբերակ, որը տատանվում է ամսական $11-$42-ի սահմաններում:

12. UXPin

UXPin-ն առաջարկում է գործիքների լայն տեսականի, որոնք կօգնեն մշակողներին հասնել իրենց նպատակներին, ներառյալ պայմանական փոխազդեցությունները, արտահայտությունները և ինտերակտիվ վիճակները: UXPin-ի օգտագործման բացասական կողմն այն է, որ դիզայնի գրադարանը չի թարմացվում, և UI-ի բաղադրիչները կարող են հնացած թվալ:

UXPin-ի հիմնական տարբերակն արժե ամսական 19 դոլար, սակայն կան նաև ավելի առաջադեմ և պրոֆեսիոնալ տարբերակներ, որոնք կարող են հասնել մինչև $69:

13. Axure RP 9

Axure RP 9-ը առաջարկում է Drag and Drop ինտերֆեյս, որը հեշտացնում է կառավարումը: Այս ծառայությունը բավականին հեշտ է օգտագործել, բայց դժվարություններ կարող են առաջանալ առանց ծրագրավորման գիտելիքների: Axure RP 9-ը թիմային տարբերակի համար արժե $25 կամ $42 ամսական:

14. InVision

InVision կենտրոնանում է նախքան կոդավորումը արտադրանքի մշակման և նախատիպավորման կրկնվող և պարզեցված դիզայնի աշխատանքի վրա: Հայտնի է, որ այս գործիքը քիչ ֆունկցիոնալություն ունի և սահմանափակ դիտում, երբ պրոցեսորը ծանրաբեռնվում է ստեղծվող մեծ թվով ֆայլերի պատճառով:

Մեկ անձի և փոքր թիմերի համար կարող եք անվճար օգտագործել InVision-ը: Ավելի մեծ թիմերի համար ծրագիրը կարժենա ամսական $7.95 մեկ օգտվողի համար:

15. Principle

Principle-ն ուղղված է ինտերակտիվ և ռեալիստիկ պրոտոտիպերի ստեղծմանը, որը կհամադրվի ստատիկ մակետների և վայֆրեյմների (ապրանքի կառուցվածքի կոպիտ ուրվագիծ, սկզբնական սևագիր) հետ: Այնուամենայնիվ, այս հզոր գործիքը նախատեսված է միայն Mac-ում կամ iPhone-ում օգտագործելու համար: Արժեքը` $129 տարեկան:

16. JustInMind

JustInMind թույլ է տալիս ստեղծել բարձրորակ պրոտոտիպեր և օգնում է աշխատանքը սկսել տարբեր պատրաստի ձևանմուշների հիման վրա: Այնուամենայնիվ, կարող են դժվարություններ առաջանալ համատեղ օգտագործման և ավարտուն պրոտոտիպի արտահանման ժամանակ:

JustInMind-ը կարժենա ամսական 19 դոլար՝ սովորական օգտվողների համար և ամսական 39 դոլար՝ ընկերությունների համար:

17. Marvel

У Marvel ունի անվճար տարբերակ, որը հասանելի է միայն մեկ օգտվողի և մեկ նախագծի համար, ինչպես նաև վճարովի տարբերակներ ամսական 12-42 դոլար արժողությամբ: Marvel-ն առաջարկում է մաքուր և պարզ ինտերֆեյս և հեշտացնում է համատեղ աշխատանքը: Այն տրամադրում է հիանալի ընդհանուր հիմք նախատիպերի ստեղծման համար, սակայն դրա ֆունկցիոնալությունը բավականին սահմանափակ է:

18. MockPlus

MockPlus-ը թույլ է տալիս արագ նախատիպեր ստեղծել՝ իրական դիզայնի ֆայլերի հիմման վրա, նախագծեր հրապարակել ամպում և դրանք կիսել թիմի հետ՝ հղման միջոցով: Այնուամենայնիվ, բջջային սարքերի վրա փորձարկվելիս նախատիպերը կունենան հապաղումներ և կպահանջեն նաև լիարժեք բեռնում յուրաքանչյուր նախադիտման ժամանակ:

Բազային տարբերակն անվճար է և ներառում է 10 օգտվող և 10 նախագիծ: Լրացուցիչ տարբերակների արժեքը մեկ օգտատիրոջ համար կազմում է ամսական $6-13:

19. Atomic

Atomic-ն ապահովում է ճկուն հիմք՝ ողջ թիմի համատեղ աշխատանքի համար, օժտված ՝ լրացուցիչ վիջեթներով և հավելումներով,որոնք կօգնեն ձեզ ստանալ ցանկալի արդյունքները: Այնուամենայնիվ, Atomic-ի միջոցով արտահանում չկա, և նախատիպը ցուցադրելու համար կպահանջվի լրացուցիչ միջանկյալ գործիք: Atomic- ը բրաուզերի վրա հիմնված նախատիպերի պատրաստման գործիք է, որն արժե ամսական $15-ից $35:

Սկզբնաղբյուր՝ 19 best prototyping tools for UX/UI designers

1298